Boeing-747 ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիում

11:05 • 23.06.18

Բրյուսելից Տոկիո թռչող All Nippon Airways ավիաընկերության Boeing-747 ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Kyodo տեղեկատվական գործակալության տվյալների համաձայն՝ պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել: Տեղեկություններ կան, որ օդաչուների խցիկում վնասվել են ապակիները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռի սրահում մոտ 160 ուղևոր ու անձնակազմի անդամ է եղել: Տուժածներ չկան:

Նշվում է, որ տեխնիկական անսարքության մասին պարզ է դարձել, երբ ինքնաթիռը գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում: