Լիբանանում աղջիկ ոստիկաններին կարճ կիսատաբատներ են հագցրել՝ հանուն զբոսաշրջիկների (տեսանյութ)

12:10 • 23.06.18

Լիբանանի քաղաքներից մեկում աղջիկ ոստիկաններին որոշել են «սադրող» հագուստ հագցնել՝ զբոսաշրջիկների գրավելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Բրումանա քաղաքի երիտասարդ իրավապահներն այժմ հսկողություն են իրականացնում քաղաքում կարճ սև կիսատաբատներով և կարմիր բերետներով։ Այս ակցիայի գաղափարը պատկանում է քաղաքապետին։


«Միջերկրածովյան շրջանում զբոսաշրջիկների 99 տոկոսը կիսատաբատներ է կրում»,- ասել է քաղաքապետ Պյեր Աշքարը։ «Մենք ցանկանում ենք փոխել Արևմուտքի մռայլ պատկերացումները Լիբանանի մասին»,- ասել է նա։


Սակայն Լիբանանի ոչ բոլոր բնակիչներն են համաձայն քաղաքապետի հետ։ Համացանցի որոշ օգտատերեր քննադատել են գեղեցիկ աղջիկների օգտագործումը զբոսաշրջիկներ գրավելու նպատակով, մյուսներն էլ ընդգծել են, որ տղամարդ ոստիկանների համազգեստը նույնն է մնացել։