Ճապոնիայի արքայադուստրը հրաժարվել է գահից՝ հանուն սիրո

01:04 • 27.06.18

27-ամյա արքայադուստր Այակոն, ով հանդիսանում է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի զարմուհին, ամուսնանում է: Կայսերական ընտանիքի ներկայացուցչի սիրեցյալի անունը Կեյ Մորիա է: Նա 32 տարեկան է և նավաշինարարական ընկերության աշխատակից է:

 

Փեսացուն իր ծագմամբ հավասար չէ հարսնացուին և միապետների դինաստիայի հետ բացարձակ կապ չունի: Ըստ ճապոնական օրենքների, եթե միապետական ընտանիքի ներկայացուցիչը որոշում է ամուսնանալ հասարակ մահկանացուի հետ, ապա նրանք այլևս չեն կարող հավակնել թագավորական կարգավիճակ կրելուն:

 

Այդ պատճառով Այակոն ստիպված կլինի հրաժարվել գահից: Զույգի հարսանեկան արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին և տեղի կունենա Տոկիոյի տաճարներից մեկում:

 

Ի դեպ, Այակոն ճապոնական արքայական ընտանիքի միակ ներկայացուցիչը չէ, ով ընտրություն է կատարել հօգուտ սիրեցյալի:Նման մտադրության մասին հայտարարել էր անգամ կայսեր ավագ թոռնուհի Մակոն: Սակայն զույգը մի քանի ամիս անց հետաձգել էր հարսանիքը և հայտարարել, որ նման պատասխանատու քայլի դեռ պատրաստ չէ: