Քիմ Քարդաշյանը խախտել է սելֆիից հրաժարվելու խոստումը և ներքնազգեստով լուսանկար հրապարակել

07:02 • 27.06.18

Մի քանի օր առաջ համացանցը քննարկում էր Քիմ Քարդաշյանի հայտարարությունը, թե ինքը դադարում է սելֆի անել: Հայազգի հեռուստաաստղը իր խոստումը երկար չի կարողացել պահել և արդեն այսօր իրեն բնորոշ ոճով լուսանկար է հրապարակել:

 

Քանե Ուեսթի կինը իր հետևորդներին ցուցադրել է մարմինը, որը նվազագույնս ծածկված է ներքնազգեստով:

 

Նշենք, որ Քիմը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե դադարելու է սելֆիներ անել, որովհետև դրանք իրեն այլևս դուր չեն գալիս, սակայն արդյունքում նա չի կարողացել հրաժարվել այդ սովորությունից, որն իրեն նման փառք է բերել: Քիմի վերջին լուսանկարը հավաքել է ավելի քան 2մլն հավանություն Instagram-ում: