Ավստրիայի սահմանադրական դատարանը ճանաչել է երրորդ սեռը
Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի երկրի իշխանությունները պարտավոր են թույլ տալ քաղաքացիներին ցանկության դեպքում պաշտոնական փաստաթղթերում երրորդ սեռ նշել, գրում է Associated Press գործակալությունը։
Դատարանը ճանաչել է երրորդ սեռի գոյությունն ինտերսեքս ակտիվիստ Ալեքս Յորգենի գործն ուսումնասիրելուց հետո։
Ալեքսը երկար ժամանակ անհույս կերպով փորձում էր իր փաստաթղթերում փոխել իր սեռն «ինտերսեքսի», «բաց»-ի կամ փոխարինել այն որևէ այլ բառով։
Նշենք, որ 2017 թվականին Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական կարգավիճակի ակտերի գրանցման գրքում ամրագրել «երրորդ սեռ» հասկացությունը։










