Փլուզում Կապան քաղաքում. կա զոհ

03:41 • 30.06.18

Հունիսի 29-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Կապան քաղաքի  Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի  շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ,հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն  (1971 թ.) մնացել է փլվածքի տակ և մահացել:

 

Փրկարարները երկաթբետոնե կառուցատարրերի տակից դուրս են բերել Ա. Մ.-ի դին: