Ճապոնիային մոտեցող թայֆունի պատճառով 26.000 բնակչի խորհուրդ է տրվել հեռանալ տներից
Ճապոնիայի հարավում շուրջ 26.000 մարդու խորհուրդ է տրվել հեռանալ իրենց տներից՝ տարածքին մոտեցող «Պրապիրուն» թայֆունի պատճառով, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Նշված է, որ զգուշացվել են ճապոնական հարավ-արևմտյան Կյուսյու կղզում գտնվող Միյաձակի պրեֆեկտուրայի բնակիչները։
Հայտնի է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս, կիրակի և երկուշաբթի այն իր ազդեցության տակ կառնի Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանները։
Թայֆունի շարժն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որոնք առաջացնում են գետերի վարարում և կարող են պատճառ դառնալ լեռնային սողանքների ու ջրհեղեղների։










