Հոլիվուդյան դերասանուհին ձերբակալվել է Թրամփին քննադատելու համար

02:35 • 30.06.18

Դերասանուհի Սյուզան Սարանդոնը բազմիցս քննադատել է Դոնալդ Թրամփին, իսկ այս շաբաթվա վերջում փողոց էր դուրս եկել բողոքելու ներգաղթյալների նկատմամբ քաղաքականության դեմ: Հոլիվուդի աստղը միացել է ԱՄՆ-ի կոնգրեսի շենքի մոտ բողոքի հսկայական ակցիային և ձեռբակալվել է:

 

Ոստիկանությունը ձեռբակալել է ավելի քան 570 մարդու, ովքեր բացահայտորեն հանդես են եկել զրոյական հանդուրժողականության քաղաքականության դեմ: Սյուզանը Twitter-ում լուսանկարներ է հրապարակել բողոքի ակցիայից և հաստատել է իր կալանքը:

 

«Ձեռբակլված եմ: Ուժեղ մնացեք: Շարունակեք պայքարել»,- գրել է Սարանդոն համացանցում: