Ամերիկացի կատակերգուն հայտարարել է, որ իրեն հաջողվել է հեռախոսով խաղարկել Թրամփին
Ամերիկացի կատակերգու և ռադիոհաղորդավար Ջոն Մելենդեսը հայտարարել է, որ իրեն հաջողվել է հեռախոսով խաղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Fox News-ը։
Հաղորդավարը զանգահարել է Սպիտակ տուն ու, ներկայանալով որպես դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդես, հայտնել է, որ շտապ պետք է կարևոր օրինագիծ քննարկի նախագահի հետ։
Երբ կատակերգուին մի քանի անգամ պատասխանել են Սպիտակ տան տարբեր ներկայացուցիչներ ու անգամ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, նրան ի վերջո հաջողվել է կապվել Թրամփի հետ, որն այդ ժամանակ գտնվել է նախագահական ինքնաթիռում։
Նշվում է, որ Մելենդեսը Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ գերագույն դատարանի աշխատանքի ու ներգաղթի հետ կապված որոշ հարցեր։ Կատակերգուն ապշեցուցիչ է համարում այն փաստը, որ այս դեպքը որևէ կերպ չի լուսաբանվել լրատվամիջոցների կողմից։











