Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արթուր Դավթյան

14:42 • 01.07.18

 

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Նրա խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքն ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժեշտություն ունի:

«Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու:

ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային  աջակցությունից»,- ընդգծեց Դավթյանը: