Իսրայելն ուժեղացրել է Գոլանի բարձունքների վրա զորքերի խմբավորումը Սիրիայի հարավում մարտերի պատճառով

15:10 • 01.07.18

Իսրայելն ուժեղացրել է Գոլանի բարձունքներում զորքերի խմբավորումը՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայք ուղարկելով նոր ստորաբաժանումներ: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Հյուսիսային շրջանի հրամանատարության հետ իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է ուժեղացնել Գոլանի բարձունքներում գտնվող 210-րդ դիվիզիան զրահատանկային և հրետանային ուժերով: Ստորաբաժանումները տեղակայվել են այսօր առավոտյան Իսրայելի հետ սահմանի մոտակայքում Գոլանի բարձունքների սիրիական հատվածում իրադարձությունների առնչությամբ բանակի պատրաստվածության ուժեղացման շրջանակներում»,- ասված է փաստաթղթում:

Իսրայելի հետ սահմանի մոտակայքում սիրիական զորքերը հունիսի 18-ից մարտեր են վարում «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրա կողմից կռվող խմբավորումների դեմ Դերաա շրջանի վերահսկողությունը վերականգնելու համար: