Մալիում անհայտ անձինք հարձակում են գործել ֆրանսիացի զինվորականների դեմ

17:55 • 01.07.18

Մալիի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա, զոհվել է վեց ֆրանսիացի զինծառայող: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի: Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:

Հաղորդվում է, որ ռումբը պայթել է Գաո քաղաքում ֆրանսիական-մալիական կետի մոտակայքում: Պայթյունին հետևել են կրակոցներ:

Աղբյուրի խոսքերով՝ անհայտ անձինք պայթուցիկով մեքենան թողել են ճանապարհին: Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ մոտեցել է ֆրանսիացի զինվորների զրահապատ ավտոմեքենան:

Ֆրանսիան Սահարա-Սահել շրջանում իրականացնում է «Բարխան» գործողությունը, որի նպատակն է աֆրիկյան Սահել շրջանի կայունացումը և ահաբեկչության դեմ պայքարը: 2013 թվականից Ֆրանսիան Մալիում գործողությանը մանսակցելու համար ուղարկել է մոտ 4 հազար զինծառայող: