Մոսկվայի խանութներից մեկում պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է

16:47 • 01.07.18

Մոսկվայի «Դիքսի» խանութի աշխատակցուհուն պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է, կինը ողջ է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի հարցերով երկրի նեքրին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Խանութում ապօրինի կերպով աղջկան պահող տղամարդը ձերբակալվել է: Նրա հակաիրավական գործողությունների հետևանքով՝ ազջիկը թեթև վնասվածքներ է ստացել: Այժմ նրան տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի վրա գտնվող «Դիքսի» խանութի աշխատակցին, ոստիկանության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու ուղղությամբ: