Բրիտանական իշխանությունները թագուհու մահվան դեպքում նախատեսվող գործողությունների փորձեր են իրականացրել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թագուհու մահվան դեպքում նախատեսված իշխանությունների գործողությունների մշակման ուսումնավարժանքներ են իրականացվել:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, հունիսի 28-ին փոխվարչապետ Դևիդ Լիդինգթոնը խորհրդակցություն է անցկացրել նախարարների հետ՝ քննարկելով, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու միապետի մահվան օրը, երբ վարչապետը պետք է հաղորդի այդ լուրը՝ 10-օրյա սուգ հայտարարելով:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ուսումնավարժանքները պայմանավորված չեն թագուհու առողջության հետ կապված մտահոգությամբ, այլ հատուկ ծրագրի մաս են կազմում:
Պարբերականի աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ նախկինում նման նախապատրաստական աշխատանքներին նախարարները չեն մասնակցել, նրանք առաջին անգամ են հրավիրվել:
Սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործիչները և քաղաշխատողները հավաքվել են հատուկ գործողություններ մշակելու համար, որը ներառում է նաև վարչապետի ուղերձը ժողովրդին:
Նշենք, որ վերջերս 92-ամյա թագուհին աստիճանաբար հրաժարվում է որոշ միջոցառումներին և հասարակական հավաքներին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով:










