Ռուս ռեփեր T-killah-ը դաջվածք է արել իր դեմքին՝ Իսպանիայի նկատմամբ Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո

12:24 • 02.07.18

Ռուս հայտնի ռեփեր T-Killah-ը դաջվածք է արել իր դեմքին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Իսպանիայի նկատմամբ Ռուսաստանի հավաքականի տարած հաղթանակից հետո: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

Նախօրեին երաժիշտը խոստացել էր դաջվածք անել «Ռուսաստան»՝  «Россия» գրությամբ, եթե Ռուսաստանի ազգային հավաքականը դուրս գա Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին անակնկալ կերպով դուրս է մնացել մրցաշարից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին, և թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Ավելի դիպուկ գտնվեցին ռուսները, որոնք հաղթանակ տարան և իրավունք ստացան մասնակցել ԱԱ-2018-ի 1/4 եզրափակչին: