Պորոշենկոն Կանադային Ուկրաինայի «ամենաանկեղծ ընկեր» է անվանել

09:49 • 02.07.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի «ամենաանկեղծ ընկեր» է անվանել Կանադային։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

Պորոշենկոն, շնորհավորելով կանադացիներին Կանադայի օրվա առթիվ, նշել է, որ այդ երկիրը, հավանաբար, «Ուկրաինայի ամենաանկեղծ ընկերն է աշխարհում»։

«Աշխարհում, հավանաբար, չկա Ուկրաինայի ավելի անկեղծ ընկեր, քան Կանադան է։ Երջանկություն և բարգավաճում ձեր երկրին, որում ապրում են հրաշալի մարդիկ», - գրել է Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահն իր շնորհավորանքը գրել է նաև ֆրանսերեն ու անգլերեն։