Համացանցում է հայտնվել Ֆրանսիայի բանտերից մեկից հանցագործի՝ ուղղաթիռով փախուստը պատկերող տեսանյութը

16:35 • 02.07.18

Համացանցում է հայտնվել Ֆրանսիայի բանտերից մեկից հանցագործ Ռեդուան Ֆաիդի՝ ուղղաթիռով փախուստը պատկերող տեսանյութը, որը մեծ իրարանցում է առաջացրել։

ACTU Pénitentiaire գործակալության հրապարակած տեսանյութում երևում են բանտի պահակները, որոնք վազում են հաստատության բակով, միևնույն պահին լսվում է ուղղաթիռի ձայնը։ Տեսախցիկը ֆիքսել է բանտի շենքից հեռացող ուղղաթիռը, լսվում է նաև, թե ինչպես են կալանավորները միաձայն ողջունում Ֆաիդի քայլը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ։ Հայտնի է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։