Քրդերը հայտարարել են Իրաքում ԻՊ-ի գլխավոր «ֆինանսիստին» սպանելու մասին
Քրդական «փեշմերգա» զորամիավորումներն Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Մախմուրում «փեշմերգա» ուժերի հրամանատար Սիրվան Բարզանիի խոսքով՝ համատեղ գործողության արդյունքում հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի երեք դաշտային հրամանատարի, այդ թվում՝ գրոհային Աբու Ուբեյդուին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսավորման համար:
Բարզանին հստակեցրել է, որ ահաբեկիչները թաքնվում էին Մախմուրի մոտակայքում՝ լեռնային հատվածում:










