«Միասին կերտենք պատմություն» կոալիցիայի թեկնածուն Մեքսիկայի նախագահ է ընտրվել (լուսանկարներ)

09:27 • 02.07.18

Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում դե ֆակտո հաղթել է «Միասին կերտենք պատմություն» ձախակողմյան ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: 

Ինչպես նշում է tass.ru-ն, նա հավաքել է ձայների 53-53.8%-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընտրատեղամասերի փակումից կարճ ժամանակ անց նրա մրցակիցները՝ Ռիկադրո Անայան, Խոսե Անտոնիո Միդն ու Հայմե Ռոդրիգես Կալդերոնը, ընդունել են իրենց պարտությունը:

Նրանց շարքում Օբրադորի ամենամոտ մրցակիցն Անայան էր, որը, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 22.1-22.8%-ը:

Հայտնի է, որ ձայների արագ հաշվարկի արդյունքները հրապարակվել են երևանյան ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան՝ Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովայի կողմից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արդեն շնորհավորել է Օբրադորին ու համագործակցության ցանկություն հայտնել՝ «ի շահ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի»:

 

Newly elected Mexico's President Andres Manuel Lopez Obrador waves to his supporters from a car after winning general elections in Mexico City

AMLO (left in car) waves to his supporters from a Volkswagon after winning general elections

Newly elected Mexican President Andres Manuel Lopez Obrador waves to his supporters from a car after winning general elections in Mexico City

Newly elected Mexico's President Andres Manuel Lopez Obrador addresses his supporters at a hotel after winning general elections in Mexico City