Ռուսաստանում ծնողները նորածին որդուն անվանակոչել են Արտյոմ Ձյուբայի պատվին
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում բնակվող երիտասարդ ընտանիքը որոշել է նորածին որդուն անվանակոչել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Ձյուբայի պատվին, այս մասին գրում է lenta.ru կայքը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի դեմ խաղում գոլի հեղինակ Ձյուբայի պատվին երեխային որոշել են անվանակոչել վերջին պահին։
Հայտնի է, որ երեխան ծնվել է ֆուտբոլային հանդիպումից մեկուկես ժամ առաջ։ Ավելի վաղ զույգը որոշել էր տղային Միրոն կոչել, սակայն իսպանացիների նկատմամբ տարած աննախադեպ հաղթանակից հետո փոքրիկի հայրը՝ Օլեգ Ձյուբան, մտափոխվել է ու որոշել տղային Արտյոմ կոչել՝ 29-ամյա հարձակվողի պատվին, ինչի արդյունքում տղան փաստացի դարձել է Արտյոմ Ձյուբա։
Ձյուբան դարձել է Իսպանիայի հետ խաղում միակ գոլի հեղինակը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին անակնկալ կերպով դուրս է մնացել մրցաշարից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չեն գրանցվել, և թիմերը հաղթողին որոշել են 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Ավելի դիպուկ գտնվեցին ռուսները, որոնք հաղթանակ տարան և իրավունք ստացան մասնակցել ԱԱ-2018-ի 1/4 եզրափակչին:










