Թրամփն այցելել է իր գոլֆ-ակումբ ու անսպասելիորեն հայտնվել անծանոթ մարդկանց հարսանիքին (լուսանկարներ, տեսանյութ)

10:50 • 02.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պատկանող, Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Course ակումբում օտար մարդկանց հարսանիքի անկոչ հյուր է դարձել՝ անակնկալ մատուցելով նորապսակներին, այս մասին հաղորդում է TMZ-ը։

Թրամփը ժամանել է գոլֆ-ակումբ իր ուղղաթիռով։ Նա առանց զգուշացնելու մտել է սրահ, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը շտապել է լուսանկարվել նորապսակների հետ ու սեղմել է փեսայի ձեռքը։ Նա նաև դիմել է հյուրերին՝ կոչ անելով «պահել ու պահպանել» նորապսակներին։ Նշվում է նաև, որ հեռանալիս Թրամփը համբուրել է հարսնացուի այտը։



 Donald Trump crashed a wedding Friday while at Trump National Golf Club in Bedminster, New Jersey Donald Trump crashed a wedding Friday while at Trump National Golf Club in Bedminster, New Jersey