ԱՄՆ-ում ահաբեկչություն է կանխվել, որը ծրագրված էր Անկախության օրը

17:37 • 02.07.18

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ահաբեկչական հարձակում է կանխել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, չարագործները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումն իրականացնել ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին, գրում է Cleveland.com պորտալը։

Նշվում է, որ ծրագրված ահաբեկչական ակտի հետ կապված ձերբակալվել է մեկ մարդ, նրան մեղադրանք է առաջադրվել արտասահմանում գործող ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար։

Հայտնի է, որ ավելի ուշ Քլիվլենդում ՀԴԲ-ի գրասենյակում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կխոսվի գործողության մանրամասների մասին։