Կանադահայ ջութակահարուհին հաղթող է ճանաչվել Canimex 2018 կանադական երաժշտական մրցույթում

23:43 • 03.07.18

Կանադահայ 20-ամյա ջութակահարուհի Լինետ Իսրայելյանը հաղթել է Canimex 2018 կանադական երաժշտական մրցույթում՝ առաջին տեղը գրավելով 19-30 տարեկանների խմբում:

Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն՝ նշելով, որ երաժշտական մրցույթն անցկացվել է հուլիսի 1-ին Մոնրեալի Մքգիլ համալսարանում: Երիտասարդ ջութակահարուհին ժյուրիի անդամներից 96 տոկոս միավոր է ստացել, որն ամենաբարձրն է եղել իր տարիքային խմբի մասնակիցների շրջանում:

Կանադական երաժշտական մրցույթն իրականացվում է կանադական ազգային կազմակերպության կողմից, որի նպատակն է խրախուսել և աջակցել դասական երաժշտության ոլորտում ստեղծագործող երիտասարդ կանադացի կատարողներին: Առաջին անգամ մրցույթը տեղի է ունեցել 1958-ին: