Թաիլանդում կորած ֆուտբոլիստ դպրոցականները ողջ և առողջ են հայտնաբերվել
Թաիլանդում անհետ կորած մանկական ֆուտբոլային թիմը հայտնաբերվել է:
Ըստ CNN-ի տեղեկությունների՝ փրկարարները կարողացել են հայտնաբերել մանկական ֆուտբոլային թիմը ժայռում, որն անհետացել էր մոտ 10 օր առաջ: Նշվում է, որ բոլոր 13 երեխաներն էլ ողջ են:
«Մենք նրանց ողջ և առողջ ենք հայտնաբերել, բայց փրկարարական աշխատանքը շարունակվում է», — նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երեխանրը շատ հյուծված են ինքնուրույն տեղաշարժվելու համար:
11-16 տարեկան 12 տղաներից բաղկացած խումբն ու նրանց մարզիչը մարզումներից հետո մեկնել են լեռնային այգի, որտեղ որոշել են ժայռ մտնել: Սակայն անձրևի հետևանքով ժայռի մուտքը փակվել է և երիտասարդ ֆուտբոլիստները մարզիչի հետ մնացել են արգելափակված:










