Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ավելի քան 3.000 մարդ

15:03 • 03.07.18

Ճապոնիայում սովորականից շուտ սկսված շոգ եղանակը բազմաթիվ մարդկանց ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ է դարձել։ Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, հունիսի 25-ից հուլիսի 1-ը երկրում հոսպիտալացվել է 3.473 մարդ, ևս 3 մարդ շոգից մահացել է։

Հայտնի է նաև, որ տուժածների մոտ 50 տոկոսը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են։ Նրանցից ոմանք ստիպված կլինեն հիվանդանոցում մնալ մինչև երեք շաբաթ։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում ջերմային հարվածից տուժածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 5,2 անգամ։

Ճապոնիայում անձրևային սեզոնի նման վաղ ավարտ փորձագետները չեն հիշում։ Շոգ եղանակի՝ սպասվածից վաղ սկսվելը նշանակում է, որ տաք ամառային օրերը կձգվեն սովորականից մեկ ամիս ավելի։