Մոսկվայի մարզում ավտովթարի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել

16:00 • 03.07.18

ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում՝ Իլինսկու մայրուղու 12-րդ կմ-ի վրա, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ՀՀ երկու քաղաքացի:

Ինչպես նշում է «Московский Комсомолец»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենային, որում եղել են ՀՀ քաղաքացիները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բախումից «ՎԱԶ»-ը շուռ է եկել, իսկ դիմացի մասը «վերածվել է մետաղի կույտի»: Տեղում մահացել են «ՎԱԶ»-ի 29-ամյա վարորդն ու 22-ամյա ուղևորը:

Նշվում է, որ «ՎԱԶ»-ի երրորդ ուղևորը՝ ՀՀ 50-ամյա քաղաքացին, հոսպիտալացվել է տարբեր կոտրվածքներով: BMW-ի վարորդը վնասվածքներ չի ստացել: