Դանիայում ծնված ներգաղթյալների երեխաներին շաբաթական 25 ժամով կբաժանեն ընտանիքներից
Դանիայի ոչ բարեկեցիկ հատվածներում բնակվող ներգաղթյալները ստիպված կլինեն իրենց երեխաներին ուղարկել հատուկ դասընթացների, որտեղ նրանց կծանոթացնեն երկրի արժեքներին, կսովորեցնեն դանիերեն խոսել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման որոշում են կայացրել երկրի իշխանությունները:
Հայտնի է, որ օրենքը գործելու է ներգաղթյալների՝ մեկ տարեկանից բարձր բոլոր երեխաների դեպքում: Օրենքը հիմնականում կտարածվի ցածր եկամուտ ունեցող և ոչ բարեկեցիկ կյանքով ապրող մուսուլմանական ընտանիքների վրա:
Աղբյուրը նկատում է, որ դա արվելու է ներգաղթյալներին դանիական հասարակությանն ինտեգրելու նպատակով:
Արդյունքում ներգաղթյալների երեխաները շաբաթական 25 ժամ կանցկացնեն ընտանիքներից հեռու: Լեզուն սովորեցնելուց զատ՝ երեխաներին կպատմեն նաև Սուրբ Ծննդի և Սուրբ Զատկի խորհրդի մասին:
Իշխանությունները նախազգուշացրել են, որ օրենքին չենթարկվելու դեպքում ընտանիքները կզրկվեն նպաստից:
Նրանք ընդգծել են, որ դանիական արժեքներին ծանոթանալն ու դրանց հետևելը Դանիայում բարեկեցիկ ապրելու անհրաժշետ նախապայմաններից են:
Հայտնի է, որ երկրի 5.7 մլն բնակչության 8.7%-ը մուսուլման ներգաղթյալներն են:










