Ինդոնեզիայի ափերի մոտ 140 մարդ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

14:14 • 03.07.18

Ինդոնեզիայի ափերի մոտ 140 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Սուլավեսի կղզու ափերի մոտ:

Նշվում է, որ The KM Lestari լաստանավի վախեցած ուղևորները, տեսնելով, որ այն խորտակվում է, ստիպված են եղել ծովը նետվել:

Դեպքի վայրում արված լուսանկարներում երևում է, որ լաստանավը թեքվել է մի կողմի վրա:

Դեռևս հայտնի չէ, թե քանի հոգու է հաջողվել փրկել: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փրկարարական բաճկոնները ոչ բոլորին են բավականացրել:

Հայտնի է նաև, որ նավը խորտակվել է ցամաքից ոչ հեռու:

Պարբերականը նկատում է, որ Ինդոնեզիայի ափերի մոտ հաճախակի են նավեր խորտակվում: Դա հիմնականում տեղի է ունենում գերծանրաբեռնվածության պատճառով:

 

Cars and trucks on the upper deck were sent flying as the ferry rolled over to one side in the waves   Cars and trucks on the upper deck were sent flying as the ferry rolled over to one side in the waves

A group of horrified civilians watches on as the ship rolls to one side in the currents off the coast of Sulawesi island

Several people can be seen clinging on to the side of the boat as they hold on to ropes near the water   Several people can be seen clinging on to the side of the boat as they hold on to ropes near the water