Թինա Թյորների ավագ որդին ինքնասպանություն է գործել
Աերիկյան երգչուհի Թինա Թյորների ավագ որդին՝Քրեյգ Ռեյմոնդ Թյորները ինքնասպանություն է գործել: Նրա մարմինը հայտնաբերել են Կալիֆորնիա նահանգի տանը: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:
Variety տվյալներով՝ մինչ մահը 59-ամյա Քրեյգը անշարժ գույքի գործակալ է աշխատել Սան-Ֆերնանդոյում:
Թինա Թյորներն ունեցել է Քրեյգին երաժիշտ Քեյոնդ Հիլից 1958թ-ին, սակայն շուտով զույգը որոշում է կայացրել բաժանվել: Մի քանի տարի անց երգուհին ամուսնացել է Այք Թյորների հետ, ով որդեգրել էր Քրեյգին: Այդ ամուսնությունում Թյորները ևս մեկ որդի է ունեցել՝ Ռոնալդը:
Այս պահի դրությաբ երգչուհին չի մեկնաբանել Քրեյգի մահվան մասին լուրը:










