Անգլիայում հարսը թույլ չի տվել իր հարսանիքի ժամանակ ֆուտբոլ դիտել, ինչի արդյունքում հյուրերի մի մասը չի գնացել
Անգլիայում հարսանիքի հյուրերի մի մասը չի ներկայացել արարողությանը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի դիտման արգելքի պատճառով, որը սահմանել էր հարսը, գրում է gazeta.ru-ն։
Աղբյուրը նշում է, որ հարսն ու փեսան ստիպված են եղել անցկացնել հարսանիքն առանց հյուրերի մի մասի, որոնց դուր չեն եկել հարսի առաջադրած պայմանները, այն է՝ հարսանիքի ընթացքում ոչ մի դեպքում չհետևել առաջնությանը։
Իր հարսանիքը «արարողություն՝ առանց ֆուտբոլի» հռչակած հարսն անգամ արգելել է օգտվել ցանկացած տիպի գաջեթներից՝ ֆուտբոլային խաղերի ընթացքը կամ արդյունքը ստուգելու համար։
Արդյունքում հյուրերի մի մասը, ում կտրականապես դուր չի եկել նման սահմանափակումը, ուղղակի հրաժարվել է մասնակցել հարսանյաց արարողությանը։










