Հայտնի է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկման ժամկետը

19:44 • 26.07.18

«Գահերի խաղը» հեռուստասերիալը կվերաթողարկվի 2019 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնել է HBO ընկերության ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Հայտնի է, որ հեռուստասերիալի վերջին եթերաշրջանը բաղկացած կլինի վեց մասից:

Բլոյսը նաև պատմել է, որ հեռուստաընկերությունն արդեն պատվիրել է «Գահերի խաղի» պրիկվելի առաջին սերիան:

«Կսկսենք նկարահանել 2019 թվականի առաջին եռամսյակում», - հավելել է նա:

Ավելի վաղ անգլիացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը կատարում է Ջոն Սնոուի դերը «Գահերի խաղը» հեռուստասերիալում, հայտարարել է, նախագծի վերջին եթերաշրջանի նկարահանումների ավարտի մասին: 

Հիշեցնենք, որ Էմիլիա Քլարկը, որը հեռուստասերիալում կատարում է Դեներիս Թարգարիենի դերը, հուզիչ գրառման տեսքով հրաժեշտ է տվել իր երկրորդ «տանը»՝ Վեստերոսին: 

Հայտնի է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկման ժամկետը