Իտալիայի Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզման հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 35-ի
Իտալիայի հյուսիսում գտնվող Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզման հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 35-ի, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Ավելի վաղ Իտալիայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռիքսին հայտնել էր 22 զոհի մասին։ Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին իր հերթին հայտնել էր 10 անայտ կորածի ու 13 տուժածի մասին։
Իտալիայի տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին ասել է, որ այսօրվա աղետն ապացուցում է, թե որքան անմխիթար է իտալական ենթակառուցվածքների վիճակն ու շեշտել է, որ ողբերգության պատճառը ոչ բավարար տեխսպասարկումն է։
Նշենք, որ փլուզված կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.:
Ականատեսներից մեկի պատմելով՝ փլուզման պահին կամրջի վրա եղել է 8-9 մեքենա:










