Մեգան Մարքլը բարեգործական միջոցառման է գնացել կարճ զգեստով՝ հայտնվելով քննադատությունների կենտրոնում (լուսանկարներ, տեսանյութ)

14:07 • 30.08.18

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ու նրա ամուսինը՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, Լոնդոնի Victoria Palace թատրոն են այցելել՝ ներկա գտնվելու «Համիլտոն» մյուզիքլի բարեգործական ցուցադրությանը:

Ինչպես նշում է Mirror-ը, Մեգանը հայտնվել է միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում. նա կանադական Judith & Charles բրենդի կարճ սև զգեստ է կրել՝ ցուցադրելով իր ոտքերը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ դքսուհին հարսանիքից հետո առաջին անգամ է թույլ տվել իրեն այդչափ կարճ զգեստ կրել:

Համացանցի մի շարք օգտատերեր գնահատել են Մեգանի սլացիկությունը, մյուսները նշել են, որ թագավորական ընտանիքի անդամին հարիր չէ այդչափ բաց հագուստով հայտնվել հանրության առաջ: