Ցուցարարների և Մ. Պողոսյանի ու Ա. Գրիգորյանի միջև միջադեպի հրապարակման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

17:22 • 03.10.18

Հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև,  պատգամավորները  հայհոյել են ցուցարարներին:

Դեպքի վայրում գտնվող դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ իրեն ևս քաշքշել են, վնասել են մեքենան։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ:

Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չհայտնեցին: