Ամուրում բեռնատարի անցնելու ժամանակ կամուրջ է փլուզվել. հրապարակվել է տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

10:26 • 09.10.18

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում կամուրջ է փլուզվել՝ ընկնելով տակով անցնող երկաթգծի վրա:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով, փլուզման պահին կամրջով բեռնատար է անցնելիս եղել: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չկա:

Ավելի ուշ իշխանությունները մանրամասնել են, որ կամուրջը փլուզվել է Տրանսսիբիրյան երկաթուղու վրա: Հաղորդվել է նաև, որ փլուզման պատճառը եղել է գերծանրաբեռնված բեռնատարը:

YouTube-ում արդեն հրապարակվել է կամրջի փլուզման տեսանյութը: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է փլուզման պահին կամրջով բեռնատար անցնում: