Որոշ համայնքներում 2019թ. փետրվարի 17-ին արտահերթ ընտրություններ կլինեն
Այսօր գործադիրը որոշում կայացրեց Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքի ղեկավարի, Արարատի մարզի Արևաբույրի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել և անցկացնելու մասին:
Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ նախագծերի` Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական է ներկայացրել:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել:
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի հունիսի 7-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական է ներկայացրել:
Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է ներկայացրել:
Վերոնշյալ բոլոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 17-ին:
Հիշեցնենք, որ նաև հոկտեմբերի 21-ին հանրապետության ութ մարզերի 25 համայնքներում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:










