Խոսակցության տոնայնությունը, ոճը այն մակարդակի վրա է, որ ամոթ է, մեր մակարդակի չէ, չարժե այդքան իջնել. Հրանտ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Հրանտ Մարգարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, բայց պահելով ոճն ու կոռեկտությունը։ Այդ մասին նա ասել է« 5-րդ ալիքին»՝ մեկնաբանելով օրեր Հայաստան մայիսից զենք չներկրվելու մասին իր արած հայտարարությանը Փաշինյանի հնչեցրած գնահատականներին։
Ինչպես տեղեկացնում է Yerkirmedia.am-ը, Հրանտ Մարգարյանը նշել է, որ չի ցանկանում արձագանքել՝ չցանկանալով իջնել այդ մակարդակի և տոնով բանավեճի:
«Խոսակցության պատրաստ եմ, բայց խոսակցության տոնայնությունը, ձևը, ոճը այն մակարդակի է, որ ես չեմ կարող պատասխանել։ Դա կարծում եմ ամոթ է և մեր մակարդակի համար չէ։ Մենք չպետք է ընտրապայքարի մակարդակն այդքան իջեցնենք, և մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել»,- ասել է Հրանտ Մարգարյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ են հնչում:
«ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք այդ կողմից, մենք այս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Բայց նաև ուզում եմ ասել. եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անդրադարձել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հայտարարությանն ու գրել էր. «Հարգելի՛ Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»:










