Թոշակառուն ատրճանակով Բուլղարիայի նախագահի նստավայր է ներխուժել
Բուլղարիայում ատրճանակով զինված 71-ամյա թոշակառուն ներխուժել է երկրի նախագահ Ռումեն Ռադևի նստավայրի ընդունարան, գրում է Korrespondent.net-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ զինված տղամարդը սպառնացել է նախագահի աշխատակազմին:
Ժանդարմերիայի աշխատակիցները ձերբակալել են թոշակառուին և այժմ ճշտում են նրա արարքի պատճառները:
Հայտնի է դարձել նաև, որ դեպքի պահին Ռումեն Ռադևը Լեհաստանում է եղել, որտեղ անց է կացվում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը:










