Փորձագետները նշել են անցնող տարվա ամենից շատ զբոսաշրջիկներ գրաված քաղաքները
Միջազգային Euromonitor վերլուծական ընկերության փորձագետները կազմել են 2018-ին ամենից շատ այցելված քաղաքների ցանկը, որը գլխավորել են Հոնգկոնգը, Բանգկոկը և Լոնդոնը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընկերության հետազոտությունն անդրադարձել է 600 քաղաքի, որոնցից հարյուրն ընդգրկվել են վերջնական վարկանշային ցանկում: Փորձագետները հաշվարկել են արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, որոնք տվյալ քաղաքում անցկացրել են առնվազն մեկ օր՝ անկախ այցելության նպատակից:
Վիճակագրության մաս չեն կազմել տեղացի զբոսաշրջիկները, աշխատավորներն ու ուսանողները, որոնք երկրում գտնվում են մեկ տարուց ավելի:
Վարկանշային աղյուսակը գլխավորել է Հոնգկոնգը (29,8 մլն այցելություն), որին հաջորդում են Բանգկոկը (23,7 մլն), Լոնդոնը (20,7 մլն), Մակաոն (18,9 մլն), Սինգապուրը (18,6 մլն):
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Փարիզը, Դուբայը, Նյու Յորքը, Կուալա Լումպուրը և Շենչժենը:
Եվրոպական քաղաքների շարքում ամենից շատ այցելվածներն են Ստամբուլը, Հռոմը, Անթալիան, Պրահան, Ամստերդամը, Բարսելոնան, Միլանը և Վիեննան:










