Սլովակիան երկրից ռուս դիվանագետի է արտաքսել

14:35 • 05.12.18

Սլովակիան երկրից ռուս դիվանագետի է արտաքսել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երկրի վարչապետ Պետեր Պելեգրինին:


Ռուս դիվանագետը կասկածվում է լրտեսական գործունեությանը ներգրավված լինելու համար:


«Ռազմական հետախուզությունից ստացած տեղեկության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ին արտաքսվել է Սլովակիայում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի աշխատակազմից դիվանագետ: Նա հայտարարվել է «անցանկալի անձ», քանի որ զբաղվել է Սլովակիայի ու ՆԱՏՕ-ի դեմ հետախուզական գործունեությամբ»,- ասել է վարչապետը:


Ռուս դիվանագետը լքել է Սլովակիայի տարածքն «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո 48 ժամվա ընթացքում: