«Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նախատեսվում է ԼՂ խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում». Զախարովա (տեսանյութ)

14:08 • 05.12.18

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստին ընդառաջ, այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նաև հայտնել է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է Արցախի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում:

«Կարծում եմ, որ հանդիպման արդյունքներով լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան:


Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 1:28-ից.