«Ես երկրում ամենաորակավորված անձն եմ նախագահի պաշտոնի համար». Ջո Բայդենը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:19 • 05.12.18

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն համարում է «նախագահի պաշտոնի համար ամենաորակավորված անձն ԱՄՆ-ում»:

Բայդենը նշել է, որ շատ շուտով որոշում կկայացնի 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

Ինչպես նշում է The Guardian-ը, Բայդենը նախագահի պաշտոնի համար էր առաջադրվել 1988 և 2008թթ.:

«Հնարավորինս անկեղծ լինելով ձեզ հետ՝ պետք է ասեմ, որ այս երկրում ես ամենաորակավորված մարդն եմ նախագահի պաշտոնի համար: Հարցերը, որոնց մեր երկիրն այսօր առնչվում է, այն հարցերն են, որոնց վրա աշխատել եմ ամբողջ կյանքս: Եվ որևէ մեկը չպետք է նախագահի պաշտոնի համար առաջադրվի, եթե նման աշխատանքի համար բավականաչափ որակավորում չունի»,-հայտարարել է Բայդենը:

Նախկին փոխնախագահը մանրամասնել է, որ առաջադրվելու մասին որոշումը կայացնելու է ընտանիքի հետ: