Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճը, 22 ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Հնդկաստանի արևելյան Տրիպուրա նահանգում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճը, տուժել է 30 մարդ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Դհալայի շրջանում՝ վաղ առավոտյան:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Հայտնի է, որ տուժածներից 22-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Նշվում է, որ նահանգի իշխանությունները պարտավորվել են հոգալ հիվանդանոցային ծախսերը:
Զոհերի մասին տեղեկություններ չեն փոխանցվում:










