Պատռել են Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը

13:52 • 05.12.18

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը պատռված է: Այն տեղադրված էր Արագածոտնից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին:

«Էս չե՞ք։

Ինչքա՞ն եք վախեցած։

Ինչքա՜ն ստոր ու էժան եք։

Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ»,-գրել է Արմեն Աշոտյանը։