Պուտինը Հայաստանին հաջողություն է մաղթել ԵԱՏՄ նախագահությունում

15:40 • 06.12.18

Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշեց Պուտինը: