Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել:
Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:










