«Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերթական էկրանավորման նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականին
Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերթական էկրանավորման նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականին: Այս մասին TACC-ին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը:
«Իրականում՝ աշխատանքներն արդեն տարվում են, նախապատրաստական շրջանն ավարտված է», - ընդգծել է ռեժիսորը՝ հավելելով, որ նկարահանումները նախատեսվում է սկսել 2019 թվականի գարնանը: Ենթադրվում է, որ ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2021 թվականին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆիլմում գլխավոր դերերում կարող են հանդես գալ Մաքսիմ Մատվեևը և Օլգա Կուրիլենկոն, սակայն Լեբեդևը չի մեկնաբանել այս լուրը՝ նշելով, որ դերասանական կազմը հանրությանը հայտնի կդառնա, երբ արդեն վերջնական հաստատված կլինի:
Հայտնի է նաև, որ նոր ֆիլմի պրոդյուսերները կլինեն Կոնստանտին Էրնստը, Իգոր Տոլստունովը, Լեոնարդ Բլավատնիկը և Ռուբեն Դիշդիշյանը:










