Իրանում ոստիկանության շենքի մոտ ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)
Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում առնվազն երեք մարդ է զոհվել ոստիկանության շենքի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով:
Ինչպես հայտնում է presstv.com-ը, միջադեպի հետևանքով կան նաև տուժածներ:
Չաբահարի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը դիտարկվում է որպես ահաբեկչական հարձակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենայում պայթուցիկ սարքեր են տեղադրված եղել: Նշվում է, որ պայթյունի վայրում հնչել են նաև կրակոցներ:










