Տոկիոյում մետրոյի գծի աշխատանքի դադարեցման պատճառով 330 հազար մարդ ուշացել է աշխատանքից

12:05 • 06.12.18

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 7 ժամով դադարեցվել է մետրոյի մի գծի աշխատանքը, ինչի հետևանքով 300 գնացք չի մեկնել՝ խախտելով 290 հազար մարդու գրաֆիկը, գրում է РИА Новости-ն՝ ճապոնական Kyodo գործակալությանը հղումով:


Գծի աշխատանքը դադարեցվել է համակարգում հայտնաբերված անսարքության պատճառով: Անսարքությունը տեղի է ունեցել գիշերվա ժամը 3-ի սահմաններում: Յոթ ժամ անց գնացքների շարժը վերականգնվել է:


Ասակուսայի մետրոյի գծի տարածքում և հարակից վայրերում գտնվող դպրոցներն ուշացած աշակերտներին սպասելու նպատակով հետաձգել են դասերը և եռամսյա քննությունների հանձնումը: