Մոսկվայում դանակով զինված աշակերտը սպառնում է ինքնասպան լինել. ոստիկանությունը բանակցում է նրա հետ
Մոսկվայի հարավարևելյան հատվածում 16-ամյա աշակերտը դպրոց է գնացել դանակով զինված ու սպառնում է ինքնասպան լինել:
Ինչպես նշում է tass.ru-ն, դասասենյակներից մեկում փակված դեռահասի հետ այժմ բանակցում են դեպքի վայր ժամանած իրավապահները:
Իրավապահների փոխանցմամբ՝ սկզբում աշակերտը դանակով սպառնացել է ուսուցիչներին:
«Քաղաքի հարավարևելյան մասում աշակերտը դանակով զինված է գնացել դպրոց: Սկզբում նա սպառնում էր ուսուցիչներին, իսկ հիմա սպառնում է ինքնասպան լինել»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը չի բացառել, որ տղայի արարքի համար կարող էր դրդապատճառ լինել ցածր գնահատականը:
Նշվում է նաև, որ աշակերտը բարեկեցիկ ընտանիքից է:
Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից:










